
«Այսօր քան երբևէ մեր խաղաղության լինել-չլինելը կախված է մեկ մարդու լինել-չլինելուց։ Մնաց Նիկոլ Փաշինյանը՝ մենք խաղաղություն չեն ունենալու, մենք պետություն չենք ունենալու»,- իր տեսաուղերձում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով․ «Քանի Նիկոլը կա , մենք բոլորս պարտված ենք։ Ամեն մեկս պետք է հասկանա, որ այս ազգակործանից պրծնելու գործը յուրաքանչյուրինս է»։