Թբիլիսիում ցուցարարները պատրաստվում են Ամանորը դիմավորել խորհրդարանի շենքի մոտ

Թբիլիսիում հակակառավարական ցույցի մասնակիցները հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ, որտեղ նախատեսում են դիմավորել Նոր տարին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Թբիլիսիի կենտրոնում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց հավաքվել է ավելի քան 1 հազար մարդ։ Ռուսթավելի պողոտայում, որը փակ է մեքենաների երթևեկության համար, նրանք երկար սեղան են գցել
և միմյանց հյուրասիրում են տնից բերված տարբեր ուտեստներով։ Նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ում լիազորությունների ժամկետը լրացել է դեկտեմբերի 29-ին, մտադիր է միանալ ակցիային։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Նոր տարին ցուցարարների հետ կդիմավորի Ռուսթավելի պողոտայում։

Source link

Leave a Comment