Արհեստական և բնական եղևնիների փոխարեն՝ կտորե թափոնից պատրաստված յուրահատուկ տոնական ծառեր, որոնց հեղինակաները Երևանի թիվ 106 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներն են։ Նրանք մասնակցում են ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ -ի և Հայաստանի բնության պետական թանգարանի՝ «Երկրորդ կյանք թափոնին» էկոկրթական նախաձեռնությանը։
Երևանի թիվ 106 դպրոցի աշակերտները Հայաստանի բնության թանգարանում երկրորդ կյանք են տալիս թափոններին՝ պատրաստելով տոնական օրվա խորհուրդը՝ տոնածառը։ Նրանք օգտագործում են տեքստիլի թափոններն ու թուղթ։


Դպրոցականներին օգնում է Մարգարիտա Ստեփանյանը, որն իր տեքստիլի արտադրամասի թափոնները հավաքում է և ակտիվ մասնակցում տարբեր միջոցառումներին, որտեղ կտորե թափոնը կարող է նոր կյանք ստանալ:
Կանաչ և դարչնագույն գուներով պատրաստված տոնական ծառերն ու խաղալիքները մեծ բավականություն պատճառեցին երեխաներին։ Եվ որ ամենից կարևորն է՝ նրանք սովորեցին, թե ինչպես չառաջացնել թափոն կամ խնայել բնական ռեսուրսները։ Այս հարցնում նրանց օգնեց Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը։ Բացի գեղեցիկ աշխատանքներ պատրաստելը, կարևոր է կրթվելը, իմանալ թափոնի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, թափոնի կառավարման անհրաժեշտությունը ու արժեքը՝ բարձրացնելով բնապահպանական գիտելիքները:
Գալստյանը կարևորում է նաև հանրային մտածելակերպի փոփոխությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է բնական ռեսուրսների խնայողությանը, այս առումով ավելի հեշտ է կրթել մատաղ սրնդին․
Էկոկրթական միջոցառումներ ՇՄՆ-ը հաճախ է նախաձեռնում։ Այս մեկը «պահանջել» են երեխաները, ասում է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ -ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էլլադա Մելքումյանն և ընդգծում՝ երեխաներն իրենց տունը կզարադարեն իրենց աշխատանքներով:
Էկոկրթությունն սկսվում է դպրոցից։ Նախաձեռնողները համոզված են՝ դպրոցականները տուն գնալով իրերին այլ կերպ են նայելու և որևէ բան թափելուց կմտածեն՝ արդյո՞ք հնարավոր է երկրորդ կյանք տալ դրան։ Աշխատարանում պատրաստած իրերով մասնակիցները կզարդարեն դպրոցներն ու բնակարանները, իսկ ձեռք բերած հմտություններով կկիսվեն շրջապատում, պաշտոնյաների համար էլ արդեն ունեն առաջարկ։