
Բելառուսում սկսվել է նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում նախագահի թեկնածուները կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հայտնում է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«Նախընտրական քարոզարշավը կանցկացվի 2025 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 25-ը»,- ասվում է հաղորդագրությունում։
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունվարի 26-ին, վաղաժամկետ քվեարկությունը՝ հունվարի 21-25-ին։
Նախագահի պաշտոնին հավակնում են գրանցված հինգ թեկնածուներ՝ հանրապետության ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, Օլեգ Գայդուկևիչը (պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ), Ալեքսանդր Խիժնյակը (Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցության նախագահ), Աննա Կանոպացկայան (նախկին պատգամավոր), Սերգեյ Սիրանկով (Բելառուսի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար)։