Նժդեհի կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում. Տիգրան Աբրահամյան – Պանորամա


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.


«Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է:


Մեծ պետական գործիչ, հրամանատար, ում կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում:


Իմ համար Նժդեհն առաջին հերթին պայքարի խորհրդանիշ է, ով ամենաբարդ, ամենադաժան ու ողբերգական իրավիճակներում չէր դադարում պայքարել, լուծումներ գտնել և մեր ժողովրդի կյանքում բեկումնային հաջողություններ գրանցել:


Այսօր էլ մեր երկիրը, ժողովուրդն իր ծանրագույն փուլերից մեկում է, ինչը չի նշանակում, որ պետք է հանձնվել, չպայքարել, հիասթափվել և հետ կանգնել մեր արժանապատվությունն ու հողը պաշտպանելու մեծագույն առաքելությունից:


Փառք մեր բոլոր հերոսներին,


Փառք բոլոր ժամանակներում մեր ժողովրդի պաշտպանության համար մարտնչածներին,


Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին»:



Source link

Leave a Comment