Հունվարի 1-ին Սյունիքում 9 բալիկ է լույս աշխարհ եկել

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով այցելել է Կապանի բժշկական կենտրոն ու շնորհավորել տարվա առաջին նորածինների ու իրենց մայրիկների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթել առողջ, խաղաղ մանկություն և արևշատություն։

Մարզպետի անունից շնորհավորանքն ու դրամական պարգևը այսօր կհասնի նաև մարզի մյուս ԲԿ-ներում 2025-ի առաջին օրը ծնված սյունեցիներին։

Նշենք, որ հունվարի 1-ին Սյունիքում 9 բալիկ է լույս աշխարհ եկել։

Իսկ 2024 թվականին մարզում ծնվել է 1041 երեխա։

Source link

Leave a Comment