Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքացիներին ուղղված ամանորյա ուղերձում խոստովանել է, որ Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը ցրելու իր որոշումը հանգեցրել է ավելի մեծ անկայունության, քան քաղաքական ճգնաժամի լուծման։
«Պետք է խոստովանեմ, որ լուծարումը վեհաժողովին ավելի շատ տարաձայնություններ բերեց, քան լուծումներ ֆրանսիացիների համար», – մեջբերում է նրա խոսքերը BFMTV-ն:
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ ինքը որոշում է կայացրել լճացման սպառնալիքից խուսափելու համար, սակայն դա ավելի շատ անկայունություն է ստեղծել, քան հանգստություն։
Մակրոնը հավելել է, որ իր վրա է վերցնում իրավիճակի ողջ պատասխանատվությունը։ Նա կոչ արեց 2025 թվականը հռչակել «կոլեկտիվ վերականգնման» տարի՝ հանուն կայունության և առանցքային խնդիրների լուծման։