ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի հարձակումը որպես ահաբեկչություն։
«ՀԴԲ-ն ստանձնում է հետաքննությունը և ահբ դիտարկում է որպես ահաբեկչական գործողություն… Ես իմ թիմին հանձնարարել եմ ապահովել բոլոր ռեսուրսների հասանելիությունը, մինչ դաշնային, նահանգային և տեղական իրավապահ մարմինները ջանասիրաբար աշխատում են արագ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել և ապահովել, որ որևէ սպառնալիքը չմնա»,-ասված է հայտարարության մեջ։
Գործող նախագահը ցավակցություն է հայտնել միջադեպի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
Պաշտոնական տվյալներով՝ հունվարի 1-ին, Նյու Օռլեանի ժամանակով ժամը 03:00-ին (Մոսկվայի ժամանակով 11:00-ին) քաղաքի պատմական կենտրոնում Բուրբոն փողոցում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 35-ը: «Ոստիկանության և կասկածյալի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ կասկածյալը սպանվել է և երկու ոստիկան վիրավորվել»,-ավելի ուշ հայտնել էին ոստիկանությունը։
Նախկինում ՀԴԲ-ն Նյու Օռլեանում ամբոխի վրա մեքենայով հարձակումը ահաբեկչություն չէր համարում։