Մի շարք դեպքերում կսահմանափակվեն բժշկական օգնության և սպասարկման այցելությունները – Պանորամա


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել և սահմանել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության նկատառումներից ելնելով` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս, այցելությունների սահմանափակման դեպքերը։


Հրամանը սկսելու է գործել հունվարի 6-ից։


«ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ` ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼԻՍ, ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ


1. Սահմանված կարանտին:


2. Պացիենտի մոտ շրջապատի համար վտանգ ներկայացնող օդակաթիլային ճանապարհով կամ անմիջական շփման ձևով փոխանցվող հիվանդությունների առկայություն:


3. Պացիենտի անգիտակից կամ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակ` բժշկի հայեցողությամբ պացիենտի կոնտակտային անձի կամ ընտանիքի չափահաս անդամների այցելությունների հնարավոր թույլտվությամբ:


4. Հիվանդասենյակում պացիենտի ինվազիվ միջամտությունների իրականացում:


5. Պացիենտի ռադիոյոդաթերապևտիկ միջամտության իրականացում:


6. Իմունոսուպրեսիայով կամ իմունային անբավարարությամբ պացիենտի բժշկական օգնության և սպասարկման դեպքում:


7. Չափահաս պացիենտի` այցելուների ընդունելուց հրաժարում:


8. Այցելուների մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ակնհայտ ախտանիշների առկայություն և վարակիչ հիվանդությամբ անձի հետ սերտ շփման առկայություն:


9. Ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ գտնվող այցելուների այցելությունների դեպքում:


10. «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով նախատեսված դեպքերում»,- նշված է հրամանագրում:


 



Source link

Leave a Comment