
Չեռնոգորիայում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 12-ի, այդ թվում՝ երկու երեխա: Այդ մասին Չեռնոգորիայի ռադիոյի և հեռուստատեսության (RTCG) եթերում հայտնել է դատախազ Անդրիանա Նաստիչը։
«Սպանվել է 12 մարդ, որոնցից երկուսը երեխաներ են»,- ասել է դատախազը` մանրամասնելով, որ սպանությունները տեղի են ունեցել հինգ տարբեր վայրերում։
Նշվում է, որ հրաձգության մեջ կասկածվող Ալեքսանդր Մարտինովիչը ինքնասպան է եղել։ Վերջինս եռնոգորիայի մաֆիոզ կլաններից որևէ մեկի անդամ չէ, սակայն «հայտնի է ագրեսիվ պահվածքով և նախկինում կալանավորվել է ապօրինի զենք պահելու համար»։
Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպայիչը X սոցիալական ցանցում հաստատել է հարձակվողի մահը։ Նա ավելի վաղ թույլ էր տվել Ազգային անվտանգության խորհրդին քննարկել չորեքշաբթի օրը տեղի ունեցած սպանդից հետո զենքի նկատմամբ կիրառման արգելքը, և նաև կոչ էր արել խստացնել պատիժները ապօրինի զենք պահելու համար:
Չեռնոգորիայի կառավարությունը չորեքշաբթի երեկոյան եռօրյա սուգ է հայտարարել։