Ամանորի նվեր՝ բնակարանի տեսքով |

[ad_1]

Աքորու Թաթոյանների բազմանդամ ընտանիքը նոյեմբեր ամսին՝ ձմռան շեմին ոտաբոբիկ ու առանց ոչնչի հայտնվեց դրսում: Տունն ամբողջությամբ այրվեց,4 անչափահաս երեխաներն ու մայրը հազիվ փրկվեցին, բայց հայտնվեցին կյանքի դժվարին պայմաններում:

Ժամանակավորապես տեղավորվեցին  բարեկամի տանն ու շատ արագ նոր բարեկամներ գտան՝ բարերարների տեսքով: Մեր անդրադարձից հետո բազմաթիվ մարդիկ օգնության ձեռք մեկնեցին, Ալավերդու համայնքապետարանն էլ՝ բարերարների միջոցով ընտանիքի գույքի հարցը լուծեց: Իսկ ամանորի շեմին ընտանիքը ստացավ ամենամեծ նվերը: Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանը չորս երեխաների մորը՝ Ժաննա Թաթոյանին հանձնեց բնակարանի սեփականության վկայականը:

Պահը հուզումնալից էր, կրակի ճիրաններից փրկված Ժաննայի խոսքով՝ սա իր  կյանքի լավագույն օրն է: Վերջապես սեփական տանիք ունեն, ու որ ամենախորհդանշականն է՝ ամաների շեմին:

Բարերարը ցանկացել է անհայտ մնալ,-ասաց Աժ պատգամավորը, հայտնեց միայն, որ իր ընկերն է, որը նախընտրել է բարեգործություն անել առանց հանրային հնչեղության:

Թաթոյանների երեխաներից երկուսը դպրոցական են, մյուսը երկուսը՝ մանկապարտեզահասակ: Ժաննայի խոսքով՝ իրենք նման արձագանք բարեսիրտ մարդկանց կողմից չէին սպասում: Ինչեւէ, 4 երեխաներն արդեն հարմարավետ տուն,գույք ունեն, մնացած հարցերում նույնպես պատգամավորը հետագայում աջակցություն հայտնելու պատրաստակամություն հայտնեց:

Բաժանորդագրվեք  «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության յութուբյան ալիքին, տեղեկացեք Լոռու և Տավուշի մարզերում կատարվող իրադարձություններին, աջակցեք մարզային հեռուստաալիքի հետագա գործունեությանը: Բաժանորդագրվել կարող եք հետևյալ հղումով:

Source link

Leave a Comment