Նյու Յորքի իշխանությունները ուժեղացրել են քաղաքում անվտանգության միջոցառումները Նոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչության և Լաս Վեգասում Tesla Cybertruck-ի պայթյունի ֆոնին, ասել է քաղաքի քաղաքապետ Էրիկ Ադամսը։
«Չնայած մեր քաղաքին այս պահին անմիջական սպառնալիքներ չկան, մենք ավելացրել ենք անվտանգության միջոցառումները և ավելացրել ենք Նյու Յորքի ոստիկանության ներկայությունը համապատասխան վայրերում, այդ թվում՝ Թրամփ Թաուերի տարածքում և Թայմս Սքվերում»,-գրել է Նյու Յորքի քաղաքապետն X-ի իր էջում։
Քաղաքապետարանը չորեքշաբթի օրվանից մշտական կապի մեջ է NYPD-ի հետ, ընդգծել է Ադամսը։