Հայաստանում աճել են բնակարանային գողությունները: Այս մասին ոչ միայն վիճակագիրներն են վկայում, այլև այդ հանցանքների զոհերը: Կրիմինալ լրահոսում գրեթե ամեն օր կարելի է մեկից ավելի դեպքի մասին իմանալ: Վերջերս էլ գող-ավազակների թիրախում ՔՊ-ականներն են հայտնվել: Չնայած ոստիկանության պնդումներին, թե հանցագործությունների բացահայտման դեպքերի աննախադեպ աճ կա, դեռևս հայտնի չէ, օրինակ, թե ով կամ ովքեր են երկու ամիս առաջ 7 միլիոն դրամ տարել Փաշինյանի աներձագի բնակարանից: