Եթե ճակատին գրված է բռնապետ, էդ ինչ տունտունիկ ես խաղում, ոչ մի խաղաղության պայմանագիր. Հայրիկյան

«Մենք չենք ուզում չեկիստական ոգով աշխատողի հետ հույսեր կապել: Ոչ մի խաղաղության պայմանագիր»,- այսօր հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով, երբ պետությունները խաղաղության են ձգտում, դրանից առաջ պետք է նրանք բարի կամքի տեր լինեն. «Կա՞ աշխարհում որեւէ մեկը, որ հավատում է, որ բռնապետ ճանաչված մարդը կարող է  բարի կամք դրսեւորել: Եթե ճակատին գրված է բռնապետ, էդ ինչ տունտունիկ ես խաղում, որ մենք պետք է խաղաղություն կնքենք: Նա իր հորից սովորել է  չեկիստություն»:

Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքին վերաբերող ադրբեջանական պահանջներին՝ պարոն Հայրիկյանը նկատեց, թե ոչ մեկի մտքով չի անցնում, որ էդ միջանցքն ինչը պետք է միացնի. «Ադրբեջանը Նախիջեւանի հե՞տ: Ուրեմն Նախիջեւանը Ադրբեջա՞ն է: Այնքան խոսեցին դրա մասին, որ մենք մոռացանք, որ Նախիջեւանի պատկանելությունը Ադրբեջանին կատարվել է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումով»:

Անդրադառնալով Բաքվում պահվող հայ ռազմագերիներին՝ պարոն Հայրիկյանն ասաց, որ մենք միայն ցավակցելով Ռուբեն Վարդանյանին ու մեր մյուս հարենակիցներին որեւէ բան չենք կարող անել, նման պայմաններում պետք է աշխատի պետությունը, պետական համակարգը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:



Source link

Leave a Comment