Եվրոպան կցանկանար, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվեր եւս մեկ տարի՝ հուսալով այդ կերպ թուլացնել Ռուսաստանին։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ես հարցրեցի, թե որն է պատերազմին վերջ տալու եվրոպական ծրագիրը, և մի երկրի արտաքին գործերի նախարարն ինձ ասաց, որ պատերազմը շարունակվի ևս մեկ տարի, որպեսզի Ռուսաստանն այնքան թուլանա, որ խաղաղություն խնդրի», – ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ չնշելով, թե որ երկրի հետ է խոսում։
Ռուբիոն նաև մեկնաբանել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հայտարարությունը, ով Սպիտակ տանը սկանդալից հետո պաշտպանել է Զելենսկուն և պնդել, որ «ազատ աշխարհին նոր առաջնորդ է պետք»։
«Ես լսեցի ԵՄ առաջնորդի մեկնաբանություններն այն մասին, որ մեզ ազատ աշխարհի նոր առաջնորդ է պետք։ Այս մարդիկ հիմար խաղեր են խաղում և նման հայտարարություններ անում։ Ո՞րն է հակամարտությունը վերջ տալու իրենց ծրագիրը։ Միակ մարդը, ով իսկապես փորձում է վերջ տալ այս հակամարտությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է»,-ասել է Ռուբիոն։