Բարսայի կիսապաշտպանը ՊՍԺ-ի թիրախ․ փարիզցիները պատրաստ են շահավետ առաջրկ կատարել

[ad_1]

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պաբլո Գավիի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Transfer News Live-ը։

Աղբյուրի տվյալներով՝ փարիզյան գրանդը պատրաստ է շահավետ առաջարկ կատարել (100 միլիոն եվրո) Գավիի համար, եթե երիտասարդ ֆուտբոլիստը կորցնի իր դերը Հանս-Դիտեր Ֆլիկի թիմում մրցաշրջանի երկրորդ հատվածում։

Transfermarkt-ը 20-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։ Վերջերս կիսապաշտպանը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ մինչև 2030 թվականի կեսերը։

Ընթացիկ մրցաշրջանում Գավին «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Source link

Leave a Comment