
Գիշերը ես ուշադիր նայեցի ողջ պրես կոնֆերանսը: Այն սկսվում է ավանդական ջերմ խոսքերից և դիվանագիտական ռեվերանսներից, և թվում է, որ կողմերը կպատասխանեն լրագրողների հարցերին, հետո կգնան իրենց բանակցություններին, և «Հազվագյուտ մետաղների» վերաբերյալ արդեն համաձայնեցված համաձայնագրի ստորագրմանը: Սակայն նրանից հետո, երբ ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով լրագրողի հարցին, հիմնավորում է, թե ինչու է երեք տարի կռվելուց հետո վերջապես անհրաժեշտ խաղաղություն հաստատել, Ուկրաինայի նախագահը սկսում է նրան կոշտ հակաճառել, բացատրելով, որ Ռուսաստանի հետ հնարավոր չի խաղաղություն հաստատել, և բերելով իր տարաբնույթ հիմնավորումները: