ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո Վլադիմիր Զելենսկին դեռ չի հասկանում, թե ինչ սխալ է արել Սպիտակ տանը կայացած հանդիպմանը։ Այդ մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Ես վստահ չեմ, որ մենք սխալ բան ենք արել»,- ասել է նա։
Զելենսկին նաև հրաժարվել է ամերիկյան հեռուստատեսությամբ ներողություն խնդրել Սպիտակ տանը իր գործողությունների համար, սակայն խոստովանել է, որ տեղի ունեցածը «ձեռնտու չէր» կողմերից ոչ մեկին։