Մոտ 7 տարի Նիկոլ Փաշինյանն իշխանություն ունի Հայաստանում՝ բացարձակ իշխանություն, և այդ 10 սպանություններից որևէ մեկը մինչև այսօր բացահայտված չէ․ Թագուհի Թովմասյան

Այսօր մարտի 1-ն է. ոչ միայն գարնան առաջին օրը, այլև իմ հիշողության մեջ 2008 թվականից հետո այս օրը մնում է Երևանի կենտրոնում գրանցված 10 մարդկանց սպանությունների արյունալի օր:

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ «Մարտի 1»-ի բացահայտման վստահ խոստումով, բայց դա էլ ձախողեց ու բացահայտման փոխարեն քաղաքապետարանի դիմաց այդ առիթով հուշաքար տեղադրվեց:

Մոտ 7 տարի Նիկոլ Փաշինյանն իշխանություն ունի Հայաստանում՝ բացարձակ իշխանություն և այդ 10 սպանություններից որևէ մեկը մինչև այսօր բացահայտված չէ: Վերջին տեղեկությունն այս մասով այն է, որ նախաքննություն է ընթանում: Քննեք…

Եվ այսպես, «հատիկ-հատիկ» բոլոր խոստումները ձախողելով՝ իշխանություն է պահում՝ ստի վրա հիմնված:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ անկուսակցական պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:



Source link

Leave a Comment