Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գիշերը հանգիստ է անցկացրել նախորդ օրը շնչառական նոր նոպայից հետո։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Հռոմի պապը անցած գիշերն անցկացրել է խաղաղ և հանգստանում է», – ասվում է Վատիկանի մամուլի ծառայության կարճ հայտարարության մեջ, որը նպատակ ունի ցույց տալ, որ պոնտիֆիկոսը ողջ է:
Երկկողմանի թոքաբորբով տառապող 88-ամյա պոնտիֆիկոսը բրոնխոսպազմ է տարել, ինչի համար անհրաժեշտ է եղել շտապ օգնություն՝ շնչառությունն ապահովելու համար։
Նախօրեին հաղորդվել էր, որ նոպան հանգեցրել է շնչառական համակարգի աշխատանքի վատթարացման։ Պոնտիֆիկոսին տրվել է ոչ ինվազիվ արհեստական շնչառություն։ Վատիկանի աղբյուրների համաձայն՝ 24-48 ժամ կպահանջվի հասկանալու համար, թե նոպան որքանով կարող է վատթարացնել ընդհանուր կլինիկական պատկերը, որը մնում է ծանր։