ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշար․ Հայաստանի Մ-16 հավաքականը տոնեց երկրորդ հաղթանակ

[ad_1]

Մալթայում ընթացքող ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարում Հայաստանի հավաքականն անցկացրեց վերջին երրորդ հանդիպումը՝ պարտության մատնելով Ջիբրալթարին 1:0 հաշվով: Մեր ընտրանու կազմում գոլի հեղինակ դարձավ Էրիկ Վուվունիկյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Կայացած երեք մրցափուլերից հետո Հայաստանի Մ-16 հավաքականը տոնեց երկու հաղթանակ՝ հավաքելով 6 միավոր:

Մրցաշարն ընդունող Մալթայի ընտրանին, որն իր երրորդ հանդիպումը կանցկացնի ավելի ուշ, նույնպես ունի 6 միավոր։ Ֆարերյան կղզիներն ունի 2, Ջիբրալթարը` 1 միավոր:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի պաշտոնական կայքից

Source link

Leave a Comment