Մարտ 01,2025 17:50
Չերնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության չորրորդ տուրից հետո տղաների պայքարի մասնակից գրոսմայստեր Էմին Օհանյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը վաստակել են 3,5-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են, համապատասխանաբար, 6-րդ եւ 8-րդ տեղերը:
Աղջիկները մրցաշարում Միլենա Գասպարյանն ու Անի Ավետիսյանը 2,5-ական միավորով չորրորդ տասնյակում են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)