Վինդհուկում տեղի է ունեցել Նամիբիայի անկախ Հանրապետության առաջին նախագահ Սեմ Նուջոմայի պաշտոնական հուղարկավորությունը։ Երկրի հիմնադիր նախագահը հուղարկավորվել է Հերոսների ծառուղում գտնվող դամբարանում, որը գտնվում է Նամիբիայի մայրաքաղաքի հարավային մասում։ Ազգային հեռարձակման NBC կորպորացիան ուղիղ եթերով հեռարձակել է հուղարկավորության միջոցառումը:
«Սեմ Նուջոման Նամիբիային տվել է ամենաթանկը՝ ազատություն և անկախություն»,-ասել է Նամիբիայի նախագահ Նանգոլո Մբումբան՝ ելույթ ունենալով հրաժեշտի արարողությանը:
Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքի (SADC) նախագահ, Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան, իր հերթին, նշել է, որ Նուջոմայի մահը մեծ կորուստ է Աֆրիկայի համար։
«Նրա անձնուրաց պայքարը և անմնացորդ նվիրումը իր ժողովրդի և ողջ մարդկության արդարությանը, հավասարությանը և ազատությանը հավերժ կմնան մեր ընդհանուր հիշողության մեջ»,- ասել է նա։