Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել:
Նշվում է, որ վերջինիս նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք։
Հիշեցնենք՝ նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո նշված գործի շրջանակում մարտի 4-ին ձերբակալվել էր Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 5-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ էին ձերբակալվել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քաղաքապետարանում քննչական գործողություններն իրականացվել են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում:
Ձերբակալված 8 անձանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
428 դիտում