Արմավիրում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 2,5 տարեկան երեխա


Մարտի 4-ին Արմավիրի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ ժամը 08։35-ի սահմաններում Արմավիրի շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել երեխայի դի։ 

Ոստիկանները պարզել են, որ մահացածն Արմավիրի մարզի բնակիչ 2,5-ամյա Հ. Թ.-ն է, և տղան ժամը 08։00-ի սահմաններում իրենց տանը հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

1234 դիտում

Leave a Comment