ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արդեն Թորոսյանի հարցին, որ պետական եկամուտների կողմից դեղերի վրա փակցվող դրոշմապիտակների դեֆիցիտի կա, որը տարբեր աղբյուրներից ինֆորմացիայի հիման վրա սկսվել է հունվարից, բայց վերջին օրերին ահագնացել է։
Վարչապետը հիշեցրեց, որ ավելի վաղ Թորոսյանն այդ մասին էլեկտրոնային նամակի եղանակով իրեն տեղեկացրել է, հարցը հասցեագրվել է ՊԵԿ նախագահին։
«ՊԵԿ նախագահը գրեց, որ լուծված է հարցը»,- ասաց նա։
Պատգամավորը մեկ այլ խնդիր ևս բարձրաձայնեց․
«Էլեկտրոնային դեղատների հետ կապված մի խնդրի կա, որ դեղատները տուգանվում են, երբ պացիենտը ինքն է իր գումարով դեղ գնում դեղատնից՝ առանց դեղատոմսի, և դրա հետևանքով մեկ դեղատուն տուգանվել է 110 մլն դրամից ավելի»։
Վարչապետը արձագանքեց․ «Դեղատնային ցանցերի տնօրենները իերնց ստորագրություններով նամակ էին գրել ինձ, և ես այդ նամակը վերահասցեագրել եմ առողջապահության նախարարին ու աշխակազմի ղեկավարին։ Եղել են քննարկումներ, արձանագրել ենք, որ կա պրոբլեմ, բայց սա այն դեպքն է, երբ բարեփոխումը հանիդպում է իր պրոբլեմին»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
128 դիտում