«Մենք հստակ գնահատական ենք տվել. Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում ունենք ինֆորմացիա, և այդ ինֆորմացիան արդեն երևում է ակնհայտ, որ օգտագործվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ, նաև Հայաստանի Կառավարությունը՝ ի դեմս ԱԳՆ-ի, հանդես է եկել հստակ գնահատականով, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը այդ խնդիրը հասցեագրելու ուղղությամբ»։
Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բաքվի դատավարությունից բռնության հետքերով կադրերի վերաբերյալ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին:
Հայաստանի Կառավարության ղեկավարը նկատեց․
«Միշտ նման իրավիճակներում երբ խոսք է գնում գերիներ, պատանդների, պահվող անձանց մասին, բնականաբար հարց է հնչում, թե ի՞նչ է անում մեր դիվանագիտությունը․ անում է այն, ինչ հնարավոր է։ Մեր դիվանագիտությունը առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով և էլի հարց է ծագում՝ ո՞րտեղ են այդ դիվանագիտականհ ջանքերը, ինչո՞ւ չեն երևում: Ես, ի պատասխան այդ հարցին, միշտ բերում եմ 2023 թվականի դեկտեմբերի օրինակը, երբ մեր գերեվարված 32 հայրենակիցները վերադարձան Հանրապետություն և մինչև պաշտոնական հայտարարության վերջին վայրկյանը մենք մանրամասն չենք բացահայտել, այդ թվում այն պատճառով, որ նման մարամասների բացահայտումը կզրոյացնի գործադրված ջաքները:Այս առումով ուզում եմ ասել, որ մեր գնահատականը հստակ է, որ արգելված միջոցներով այդ թվում ֆիզիկական, հոգեբանական ճնշման գործիքներով տեղի է ունենում արգելված ներգործություն և դա անընդունելի է մեզ համար»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45 դիտում