Մարտի 30-ին գյումրեցին կասի՝ մեզ է վստահում, թե նախկին նախագահներին. ՔՊ-ն ԸԸՀ ներկայացրեց փաստաթղթային փաթեթը


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցելու փաստաթղթային փաթեթը:

«Գյումրեցիները հստակ իրենց ընտրությունը կկատարեն մարտի 30-ին, ու դրանից հետո կտեսնենք՝ գյումրեցիները վստահում են նախկին նախագահների՞ն, թե՞ վստահում են մեզ»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։

Անդրադառնալով հարցին, թե քիչ ձայներ հավաքելու դեպքում արդյոք պատրա՞ստ են որպես ընդդիմություն ներկայանալ՝ Սարիկ Մինասյանն ասել է՝ եթե գյումրեցիներն իրենց այնքան ձայն տան, որ անհրաժեշտություն լինի ներկայանալ որպես ըդդիմության է, կլինի այդպես:

35f85044-91a9-412e-bf98-c520a9d864c1.jpg (117 KB)

«Ես եկել եմ ծառայելու գյումրեցիներին, և եթե այնքան ձայն ստանանք, որ լինենք ընդդիմադիր, կլինենք ընդդիմադիր, բայց ես այդ ուղղությամբ չեմ մտածում: Ամեն դեպքում գյումրեցիները շատ լավ ամեն ինչն հիշում են, և իրենց նորմալ ու ճիշտ գնահատականը կտան։ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին գյումրեցին միշտ իր գնահատականը տվել է, կարծում եմ ոչ-ոք և ոչինչ չի մոռացել:

Կարևորն այն է, որ անտարբեր չլինեն ու մասնակցեն ընտրություններին, քանի որ այս ընտրություններով որոշվում է գյումրեցիների հետագա հինգ տարիների ճակատագիրը՝ ում են վստահելու իրենց քաղաքը»,- ասել է Սարիկ Մինասյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

55 դիտում

Leave a Comment