«Իմ Քայլը» հիմնադրամը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հուշագիր են ստորագրել


Մարտի 5-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր «Իմ Քայլը» հիմնադրամի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի Հանրապետությունում բնակվող, ինչպես նաև սփյուռքից վերադարձած երիտասարդների մասնագիտական զարգացմանը և ինտեգրմանը։

Ինչպես հայտնում են հիմնադրամից, հուշագիրը ստորագրել են «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը և սփյուռքի գործերի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը:

MZ1A4577-1160x773.jpg (97 KB)

Հուշագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ, ծրագրեր, միջոցառումներ՝ միտված երիտասարդների մասնագիտական կարողությունների ամրապնդմանը, հանրային իրազեկման աշխատանքներ՝ հայրենադարձների համար նոր հնարավորությունների ստեղծման նպատակով։

IMG_3609.jpg (46 KB)

Կողմերը նաև համատեղ ջանքեր կգործադրեն աջակցելու նախաձեռնություններին՝ միտված երիտասարդների ներառմանը Հայաստանի տնտեսական, կրթական և սոցիալական կյանքում։

Հուշագիրը գործում է անորոշ ժամկետով և ձևավորելու է շարունակական համագործակցության ամուր հիմքեր։

IMG_3637.jpg (108 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

80 դիտում

Leave a Comment