Խաղաղության մթնոլորտն է, որ կարող է խնդիրը լուծել. վարչապետը՝ Բաքվում պահվող անձանց մասին


Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողությունների, որը հայտարարություններից անդին կարող է մեծ հավանականությամբ նպաստ բերել բոլոր խնդիրների լուծմանը։

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բաքվում պահվող անձանց վերաբերյալ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

«Բացի հայտարարություններից, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, և կարծում ենք, որ դա է այն գործողությունը ու խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ խնդիրը լուծել։

Ես ՀՀ վարչապետն եմ, և ՀՀ վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի հետաքրքրությունների, այլ նաև ՀՀ պետականության շահերի վրա»,- շեշտեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

129 դիտում

Leave a Comment