Թուրքիան միշտ Հայաստանի դեմ գործելու ժամանակ ու ռեսուրս ունի. Ռուբեն Մելքոնյան

Երևանի պետական հա ալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը Armenia Today-ի «Խոսենք գլխավորի մասին» հաղորդմանը խոսել է Թուրքիայում ներքաղակական ճգնաժամի, Հարավային Կովկասում դրա հնարավոր ազդեցության մասին:

Նրա խոսքով՝ Թուրքիան, և, հատկապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսպիսի իրավիճակում ունակ է ամբողջական ուժով շարունակել իր վարած քաղաքականությունն արտաքին ճակատներում, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ:

Մելքոնյանը նաև վստահ է, որ Անկարայում միշտ ժամանակ ու ռեսուրս ունեն Հայաստանի դեմ գործելու համար:

Թուրքագետը չի կիսել տարածվող կարծիքը, թե Հայաստանից Մարգարայի կամրջով Սիրիային հումանիտար օգնություն տրամադրելը որոշակիորեն լարել է Անկարայի ու Բաքվի հարաբերությունները: Մելքոնյանը հղում է արել հենց թուրք պաշտոնյաների հայտարարություններին, որոնցով նրանք վերստին հաստատել են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է միայն Հայաստանի կողմից Ադրբեջանի պահանջների լիարժեք կատարումից:

Մելքոնյանը նշել է, որ անհնազանդության արդյունքում Թուրքիայում երբեք իշխանություն չի փոխվել: Նա շեշտել է, որ տարբեր տասնամյակներում իշխանությունների դեմ բողոքի խոշոր շարժումների ֆոնին միայն ռազմական հեղաշրջումներ են տեղի ունեցել, սակայն այժմ Թուրքիայի ուժային համակարգը, և բանակն ամբողջությամբ գործող նախագահի ազդեցության ներքո է:

Թուրքագետը նաև հայտարարել է, որ Էրդողանն այսպիսի ճգնաժամային իրավիճակներում իրեն հարմարավետ է զգում՝ նա «քաղաքական որսորդ» է:

Նրա դիտարկմամբ՝ հաշվի առնելով այս տարիներին Թուրքիայում գործող նախագահի քաղաքական հակառակոդների վարկանիշի շարունակական աճը՝ նա հենց հիմա պետք է ճակամարտ տար Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ և չեզոքացներ նրան։

Թուրքիայում բողոքի ցույցերն սկսվել էին, երբ մարտի 19-ին Իմամօղլուն ձերբակալվել էր ոստիկանության կողմից՝ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում։ Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ պաշտպանելու Իմամօղլուին։ Ըստ ցուցարարների՝ քաղաքական գործչի վերաբերյալ այս և մյուս հետաքննությունները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարների դեմ, կային հարյուրավոր ձերբակալվածներ։

Մանրամասյերը՝ տեսանյութում։ 

Leave a Comment