Տեսողական իմպլանտ, որը թույլ կտա տեսնել նույնիսկ ի ծնե կույր մարդկանց․ Մասկը հայտնել է ժամկետները

Neuralink-ն առաջին անգամ մարդու մեջ կտեղադրի Blindsight տեսողական իմպլանտը, որը կօգնի տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց: Դա կարող է տեղի ունենալ 2025 թվականի վերջին, հաստատել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։
Համապատասխան տեղեկությունը հրապարակել է X սոցցանցում օգտատերերից մեկը, Մասկը վերահրապարակել է հրապարակումը իր էջում։

«Իլոն Մասկի Neuralink ընկերությունը մտադիր է 2025 թվականի վերջին առաջին անգամ մարդու մեջ ներդնել նոր՝ Blindsight իմպլանտը: Սարքը նախատեսված է ամբողջովին կույր մարդկանց տեսողությունը վերականգնելու համար»,- ասվում է X սոցիալական ցանցում օգտատերերի գրառման մեջ, որը վերահրապարակել է ձեռնարկատերը։

Հրատարակությունը նշում է, որ Մասկն այս հայտարարությունն արել է կիրակի օրը Վիսկոնսինում կայացած համաժողովի ժամանակ։ Գրառմանը կցված է նաև իմպլանտի պատկերը։

2024 թվականի սեպտեմբերին Մասկը հայտարարել է, որ Neuralink տեսողական իմպլանտը թույլ կտա տեսնել նույնիսկ այն մարդկանց, ովքեր ի ծնե կույր են, և ապագայում սարքը կհայտնաբերի նաև այլ սպեկտրներ, բացի այն, ինչին սովոր են մարդիկ: Միլիարդատիրոջ խոսքով՝ սկզբում պատկերի որակը ցածր կլինի, ինչպես Atari խաղային հարթակների գրաֆիկան, սակայն ապագայում սարքը թույլ կտա տեսողություն ունենալ ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն սպեկտրում։

 

Leave a Comment