Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ


Երկու շաբաթից ավելի ապատեղեկատվություն տարածելով, Հայաստանին մեղադրելով սահմանագոտում կրակ արձակելու համար՝ Ադրբեջանն արդեն անցել է բացահայտ գործողությունների։

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Կրակոցների հետևանքով տուժածներ չկան:

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ սա արդեն խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը փորձում է իր կատարած սադրանքը ևս մեկ քայլով ավելի բարձրացնել՝ Հայաստանից ակնկալելով պատասխան քայլ։

Ըստ Հովհաննիսյանի՝ պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին, քանի որ նույնիսկ այս տեսքով Խաղաղության պայմանագիրը չի բխում Բաքվի շահերից։ Սցենարներից մեկը ռազմական փորձագետը համարում է տեղային բախումները։

Բաքվի նախագահը առաջնորդվում է «քանի հնարավոր է, ինչ հնարավոր է Հայաստանից պոկելու» սկզբունքով, ոչ թե տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, ասում է զրուցակիցը։

Որքան էլ դժվար լինի, սակայն այս դեպքում կարևորվում է Հայաստանում գտնվող Եվրամիության դիտորդական առաքելության դերը, ընդգծում է Հովհաննիսյանը։ Դա այն մարմինն է, որի հայտարարությունները միջազգային հանրությունն ավելի օբյեկտիվ է ընկալվում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

181 դիտում

Leave a Comment