Էրդпղանը վտшնգավոր է և՛ տարածաշրջանի, և՛ իր ժողովրդի համար. Իսրայելի ԱԳ նախարար

Դիտում ՝ 21 478

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ վերջինս խնդրել է Աստծուն բնաջնջել Իսրայելը։

Էրդողանն ասել է. «Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Պաղեստինում։ Թող Ալլահը ոչնչացնի սիոնիստական Իսրայելին իր սուրբ անունով»:

Ի պատասխան Սաարը X սոցիալական ցանցում գրառում է կատարել, որ «բռնապետ Էրդողանը այժմ ցույց է տալիս իր հակասեմական դեմքը․ «Էրդողանը վտանգավոր է տարածաշրջանի և սեփական ժողովրդի համար, ինչպես դա հիմա կարելի է նկատել։ Մենք հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի երկրները հնարավորինս արագ կգիտակցեն դա», — նշել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment