Տեսնենք, թե ո՞ր զինվորի ծնողը դրանց կհանդուրժի․ ինչ է ասել Փաշինյանը արցախցիների հանրահավաքի մասին


Մամուլ


«Իրավունք» թերթը գրում է.

«Արցախահայերի՝ 40+10-ի համար ակցիային իշխանությունները դեմ են գնալու:

«Ուզում են՝ հելնեն երկինք, իջնեն ներքեւ, ոչ մի փոխզիջում չի լինելու, թող գնան իրենց թալանած գեներալներից փող ուզեն»,- ՔՊ-ականներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, ասել է Փաշինյանը թիմակիցներին։


ՔՊ-ականների անհանգստություններին ի պատասխան` ըստ նույն լուրերի, Փաշինյանը ասել է, թե` եթե շատ սկսեն ճվճվալ փողոցներում, թշնամին էլ դիրքերում կսկսի ակտիվանալ, ու էդ ժամանակ տեսնենք, թե ո՞ր զինվորի ծնողը դրանց կհանդուրժի»:


Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։


Leave a Comment