Լռության հետևանքով կորում է Գյումրու ընտրություններում հաղթանակի Էֆեկտը. ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար


Կարծիք


ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանի դիտարկմամբ՝  տևական դադարի, լռության հետևանքով կորում է Գյումրու ընտրություններում հաղթանակի Էֆեկտը։



«Այս տևական դադարի, լռության հետևանքով կորում է Գյումրու ընտրություններում հաղթանակի Էֆեկտը, բերկրանքը, ոգևորությունը, թուլանում է հավատն՝ ապագա համախմբված պայքարի, զարգացումների հետ կապված, ինչն առնվազն անազնիվ է ընդդիմադիր հայացքներ ունեցող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների նկատմամբ:




Նույնիսկ, եթե վաղը լիարժեք հայտարարվի, որ, այնուամենայնիվ, ձայներ են ապահովվելու Վարդան Ղուկասյանի ընտրության համար, այս ձգձգումն առաջացնելու է նորանոր հարցեր, կասկածներ, թողնելու է բացասական ազդեցություն, հետևանք…»,- Facebook-ում գրել է Համբարձումյանը։



Leave a Comment