Հրազդանցի երիտասարդը Telegram–ով թմրամիջոց է իրացրել Գյումրիում. նա ձերբակալվել է

https://arm.sputniknews.ru/20250401/hrazdanci-eritasardy-telegramvov-tmramijvoc-e-iracrel-gjumrium-na-dzerbakalvel-e-87370656.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/01/87369860_163:0:1123:720_1920x0_80_0_0_912990f9c5c9672aec0f14ee7bddcfb1.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, թմրանյութ, թմրամիջոցներ, թմրամոլ, թմրամոլություն, հրազդան, видео, գյումրի

տեսանյութեր, տեսանյութ, թմրանյութ, թմրամիջոցներ, թմրամոլ, թմրամոլություն, հրազդան, видео, գյումրի

Բաժանորդագրվել

Իրավապահները 24-ամյա տղամարդուն խուզարկել են, ինչի արդյունքում և՛ թմրամիջոց, և՛ մոխրացած հետքերով կաթուցիչ են հայտնաբերել։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հրազդանցի 24-ամյա մի երիտասարդ Գյումրու տարբեր վայրերում թմրամիջոցների փաթեթներ է տեղադրել և Telegram–ի միջոցով իրացրել դրանք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Իրավապահներն օպերատիվ տեղեկություններ ստանալով` երիտասարդին հայտնաբերել են Գյումրու Օզանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում, ձերբակալել նրան և տեղափոխել վարչություն:

«Անձնական խուզարկությամբ նրա ուսապարկում հայտնաբերվեց կպչուն ժապավենով ութ փաթեթ: Ըստ նրա` փաթեթներում կանեփ տեսակի թմրանյութ է, որը Telegram ալիքի միջոցով վերցրել է Երևանում, որպեսզի Գյումրիում տեղադրի: Երիտասարդը հավելել է, որ 3 փաթեթ արդեն տեղադրել է, և պատրաստ է դրանք ներկայացնել: Ուսապարկում հայտնաբերվել է նաև դեղնականաչավուն զանգված ու մոխրացած հետքերով կաթուցիչ»,– ասված է հաղորդագրությունում։

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածների հատկանիշներով:

Հերոին, ափիոն, կոկաին, հաշիշ… Երևանում 2 տղամարդու մոտ տարատեսակ թմրամիջոցներ են գտել

Զննությամբ Գյումրու Մայակովսկու փողոցում հայտնաբերվել և վերցվել են նաև երիտասարդի տեղադրած 3 փաթեթները:

24-ամյա հրազդանցին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է:

Leave a Comment