1 ապրիլի 2025 – 14:14 AMT
PanARMENIAN.Net – Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 13-ի մեղադրական դատավճռով Ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչիպաշտոնը զբաղեցրած Ա.Պ.-ն դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով:
2020 թվականի փետրվարի 8-ին Ա.Պ.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը):
Դատախազությունը 2020 թվականի մարտի 19-ին հաստատել է Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և այն հանձնել է համապատասխան դատարանին՝ քրեական վարույթի նյութերի հետ միասին։
Դատարանը 2025 թվականի փետրվարի 13-ին հանգել է այն եզրակացության, որ Ա.Պ.-ն կատարել է քրեորեն պատժելի արարք և մեղավոր է հիշյալ հանցագործության համար։ Արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ, որի համաձայն Ա.Պ.-ին նշանակվել է 4 տարվա ազատազրկում։ Դատավճռում միաժամանակ հաշվի է առնվել Ա.Պ.-ի՝ փաստացի անազատության մեջ գտնված ժամանակահատվածը, և նրան որպես վերջնական պատիժ սահմանվել է ազատազրկում՝ 3 տարի 10 ամիս 19 օրվա ժամկետով։
Անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով՝ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի։