ԱԺ նախագահը ստացել է պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։ 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ավելի վաղ հայտնել էր մանդատից հրաժարվելու մասին։ Նրա որոշումը կապված էր մարտի 30-ին Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում իր պահվածքի հետ։ Պատգամավորն այդ օրը աչքի էր ընկել ագրեսիվ պահվածքով, հայտնվել մի քանի միջադեպերի կիզակետում։ Տարածված տեսանյութերից երևում է, որ պատգամավորն այդ օրը գտնվել է ոչ սթափ վիճակում։ 

Վիլեն Գաբրիելյանը ներողություն է խնդրել իր պահվածքի համար ու հայտարարել մանդատը վայր դնելու որոշման մասին։ 

Leave a Comment