«Ապառաժ». «Խայտառակություն է, երբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Հայաստան պաշտոնական այցի օրը, Գերմանիայի նախագահականի աշխատակազմի ղեկավարը ամոթալի մի գրություն է ուղարկում Հիքմեթ Հաջիևին, ներողություն խնդրում, որ սխալմունքի պատճառով Արցախի դրոշի պատկերը տեղ է գտել նախագահի սոցցանցային տիրույթում։
Սա ոչ միայն խոսում է այն մասին, որ Բեռլինում հավատարմագրված ՀՀ դեսպանությունը քաղաքական որևէ կշիռ ու հարգանք չունի, այլ նաև խոսում է այն մասին, թե Շտանմայերն ինչ վերաբերմունք ունի իրեն հյուրընկալած կողմի մասին։
Ակամայից հիշեցի մի դեպք, երբ արևմտյան խոշոր երկրներից մեկից և՛ Թուրքիան և՛ Ադրբեջանը պահանջում էին ջնջել թվիթերյան մի գրառում, և որը, շնորհիվ տեղի Հայ դատի հանձնախմբի, չիրականացավ․․․»։
Քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: