Ուկրաինան հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը, սակայն ցանկանում է վերջնական տեսքի բերել տեքստը, որպեսզի այն համապատասխանի երկու կողմերի շահերին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգան։
«Ես հաստատում եմ, որ մենք սկսել ենք խորհրդակցություններ ամերիկյան կողմի հետ համաձայնագրի տեքստի շուրջ, խորհրդակցությունների մեկ փուլն արդեն կայացել է, ուկրաինական կողմը հանձնառու է ընդունել մի փաստաթուղթ, որը կհամապատասխանի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ուկրաինայի ազգային շահերին:
Մենք կարծում ենք, որ համաձայնագրի տեքստը, որը նախատեսում է ամերիկյան խոշոր բիզնեսի շարունակական ներկայություն, նույնպես ներդրում է Ուկրաինայի անվտանգության կառուցվածքում։ Գործընթացը շարունակվում է, մենք կաշխատենք մեր ամերիկացի գործընկերների հետ ստորագրման համար փոխընդունելի տեքստի հասնելու համար»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։