ՄԻՊ․ Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր մաս է

ՄԻՊ․ Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր մաս է

1 ապրիլի 2025 – 14:49 AMT

PanARMENIAN.Net – Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ հղած շնորհավորական ուղերձոում նշել է նաև, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր մաս է։

«Հայաստանում ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաբ-Նիսանի՝ ասորական Նոր տարվա առթիվ: Այս տոնը Հայաստանում ապրող ասորիներին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն:

Մշտապես եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է և այս համատեքստում կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում», – ասված է ուղերձում։

Leave a Comment