Իմ ստերը վճարովի են ու հայտարարագրված. Արեն Սաֆարյան

Ներքաղաքական

Թե ինչպիսի հումորի սիրահար է ԱՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ եւ ինչպիսի հումոր է մատուցում իր հանդիսատեսին, «Իրավունք»-ը պարզել է հումորիստի հետ զրույցում: 

Լինելով հումորային ժանրի ներկայացուցիչ՝ գո՞հ եք ներկայումս հնչող հումորներից:

Լավն էլ կա, վատն էլ:

Ապրիլի 1-ը ժողովրդի մեջ տարածված է որպես սուտ խոսելու օր, իսկ Դուք ունեք ներկայացումների շարք՝ «Մի սուտ էլ ես ասեմ» վերնագրով: Ի՞նչ սուտ եք ասում:

Ճիշտն ասած, իմ ստերը վճարովի են ու հայտարարագրված: Նրանցը՝ ոչ:

Քաղաքական գործիչներին են ամենից շատ նմանակում հումորի մեջ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Միշտ ասել են՝ դերասանը պետք չէ զբաղվի քաղաքականությամբ, բայց հիմա հակառակն է՝ քաղաքական գործիչներն են զբաղվում դերասանությամբ:

— Իսկ նրանք Ձեզանից չեն նեղանու՞մ, երբ նմանակում եք իրենց:

Այո, երբեմն լինում է, որ նեղվում են:

— Ավելի շատ նախընտրում եք ներկայացման մեջ դեր կերտե՞լ, թե՞ ստենդափով ներկայանալ հանդիսատեսին: Այսինքն՝ լինել բեմում միայնա՞կ, թե՞ թիմային աշխատանքի մարդ եք:

Ինձ համար կարեւորը բեմն է:

— Դուք մշտապես ներկայացնում եք հումորային ժանր, իսկ կլինի՞ մի օր, երբ ներկայանաք դրամատիկ դերով, կերպարով:

Ես դերասան եմ, եւ այս կյանքում ոչ մի բան բացառված չէ: Եթե դերը, կերպարը դուրս գա, ապա՝ ինչո՞ւ ոչ:

— Հանդիսատեսն ի՞նչ նոր ծրագրերով սպասի Ձեզ:

Մայիսին սպասվում է իմ նոր մոնոներկայացման պրեմիերան, որը կոչվում է «Մի բան էն չի»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ



Leave a Comment