Կրծքագեղձի սքրինինգի մեկնարկը` Վանաձորից. ովքե՞ր կարող են անվճար հետազոտվել


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնում ներկա է գտնվել սքրինինգային ծրագրի մեկնարկին:

489931355_980430270945510_476145839381320508_n.jpg (135 KB)489560775_980430207612183_715069448513357180_n.jpg (137 KB)

Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է.

«Ապրիլյոթյան մեծարման խոսքեր հղելուց բացի, պետության առաքելությունն է դրանց համահունչ քայլեր կատարել` պահպանելու կնոջ առողջությունն ու բարելավելու նրանց կյանքի որակը: Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը մարզաբնակ կանանց պետական պատվերի շրջանակներում հասանելի դարձնելը դրա լավ օրինակն է»:

489378310_980430144278856_3900288716553815113_n (1).jpg (80 KB)

Այսուհետ Լոռու մարզի 45- 68 տարեկան կանայք, որոնք ներքոհիշյալ խմբերից որևէ մեկի շահառու են, կարող են անվճար անցնել կրծքագեղձի սքրինինգ, դրան հաջորդող ամբողջ շղթան նրանց համար ևս պետական պատվերով կլինի:

Խմբերը հետևյալն են`

առաջինից երրորդ կարգի հաշմանդամ,

սոցփաթեթի շահառու,

ունեն սոցիալական խումբ,

ընտանիքի անդամն այդ պահին գտնվում է զինվորական ծառայության մեջ:

Առողջապահության նախարարության այս ծրագիրը ներդրվելու է բոլոր մարզերում:

Մինչ ծրագրի ներդրումը, տվյալ բժշկական կենտրոնը ստանում է հավաստագիր, համալրվում է համապատասխան սարքավորումներով, մասնագետներն անցնում են վերապատրաստումներ:

Այս ծրագրի հիմքում կրծքագեղձի պիլոտային ծրագիրն է ու դրա հաջող ընթացքը:

Պիլոտային ծրագրով շարժական մամոգրաֆի միջոցով 4 մարզում արդեն 34 000 կին է հետազոտվել:

489027001_980430244278846_1515355427110334752_n.jpg (160 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

304 դիտում

Leave a Comment