«Հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր կոնցեպտ ենք ներդնելու, որը կարծում եմ՝ նաև օրինակելի փորձառություն կլինի մեր պետական մյուս գերատեսչությունների համար»:
Այս մասին «Կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:
«Նկատի ունեմ ծառայության մատուցման որակը, որովհետև լավ փորձառություն է բերվում Հայաստան: Մենք 23 գրասենյակներ կունենանք մասնավորի կողմից, 2-3-ը կլինեն Երևանում, մնացածը կլինեն մարզերում։ Այս գրասենյակներում են ընդունվելու քաղաքացիների դիմումները, անձը հաստատող փաստաթուղթ ստանալու վերաբերյալ՝ կլինի անձնագիր, թե նույնականացման քարտ, այլ տեսակի անձը հաստատող փաստաթղթեր:
Գիտեմ՝ կան մտահոգություններ հանրային ընկալումների իմաստով, որ քիչ է գրասենյակների թիվը, մենք նախկինում ունեինք 63-ը: 2023 թվականին միգրացիայի և քաղաքացիության ծառայության հիմնադրմամբ թիվը դարձավ 47, սա արդեն իսկ ի հայտ բերեց մեր որոշ համաքաղաքացիների դժգոհությունը, հիմա էլ դառնում է 23, բայց պետք է նշեմ, որ ծառայությունները մատուցվելու են թվայնացված եղանակով և, ըստ էության, գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը դառնալու է մի քանի տարին մեկ անգամ»,-մանրամասնել է Դավթյանը:
Նա հավելել է, որ նոր տեխնոլոգիաների ներդրման պայմաններում և աշխարհի լավագույն փորձը հաշվի առնելով, 23 գրասենյակը բավարարելու է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
694 դիտում