Բյուրեղավանի դպրոցի աշակերտներն այցելել են ԿԳՄՍ նախարարին. ինչ են նրանք նվիրել


Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտներն ապրիլի 7-ին այցելել են ԿԳՄՍ նախարարություն:

Նախարար Ժաննա Անդրեասյանն այս մասին հայտնելով «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշել է, որ նրանք շնորհավորել են ապրիլի 7-ի առիթով, ներկայացնել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները:

«Աղբի վերամշակումից թուղթ էին ստացել և էկոբլոկնոտներ ու գրիչներ սարքել, որ նաև նվիրեցին։

Ու չնայած մի քննարկումից մյուսի արանքում չնախատեսված ու կարճ հանդիպում էր, բայց ողջ օրվա համար դրական էներգիա ու տրամադրություն տվեց։

Շնորհակալ եմ շատ»,- գրել է նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

171 դիտում

Leave a Comment