Հրդեհվել է «Կիա» մակնիշի մեքենա


Ապրիլի 7-ին՝ ժամը 19։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։47-ին, մարվել՝ 20։02-ին։ Այրվել է «Kia» մակնիշի ավտոմեքենա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

194 դիտում

Leave a Comment