Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հրապարակեց որոշումը, որով բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը։
Հաջորդիվ ԲԴԽ-ն քննում է Գաբրիելյանին կալանավորելու համաձայնության վերաբերյալ դատախազի միջնորդությունը։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն էլ հայտնել է, որ «կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 2 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»:
Հիշեցնենք, որ երեկ Շենգվաիթի դատարանում քննչական գործողություններ են իրականացվել: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Այնուհետև մամուլում լուրեր տարածվեցին, թե դատավորը ձերբակալվել է, սակայն նրա փաստաբանը հերքեց Գաբրիելյանի ազատությունը սահամափակելու մասին լուրերը:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը նաև առաջին դատավորն է, որն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Ըստ Գլխավոր դատախազության՝ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ և 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար: