«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքում տեղի ունեցած միջադեպին:
«Քանի դեռ յուրաքանչյուր պաշտոնյա մեծ-փոքր, կարևոր-անկարևոր չգիտակցի, որ բռնությունը, քրեական մշակույթի կանոններով առաջնորդվելն ու, այսպես ասած, արժանապատվությունը պահելը, տղայական էս զզվելի օրենքներով բոլոր հարցերը լուծելու սովորույթը պետք է ԲԱՑԱՌԵԼ, բացառել առավել ևս պետություն-քաղաքացի ցանկացած հարաբերություններում, մենք պետություն դառնալու էս մի վերջին շանսն էլ ենք կորցնելու…
Եթե քաղաքացին, ակտիվիստը, բլոգերը, լրագրողը վիրավորել է, զրպարտել է և այլն, կան լուծումներ` ոստիկանություն, դատարան և այլն, ոչ թե աշխատավայրում ծեծը. սա ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է։
ԵՄ-ն արժեքների, մարդու իրավունքների մասին է առաջին հերթին, ու ԵՄ գնում են՝ այս արժեքները կրելով, ոչ թե զուտ բարձր գոռալով, բայց աշխատասենյակում մարդ ծեծելով ու դա արդարացնելով։
Սահմանադրության ՀՈԴՎԱԾ 3-ը նորից ու նորից հիշեցնում եմ»,- գրել է Աբրահամյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:
Ոստիկանության ծառայողները ակտիվիստ Արթուր Չախոյանին ուղեկցել են ոստիկանական բաժին՝ հաղորդում վերցնելու:
Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը՝ նշելով. «Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»:
Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:
Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է: