ՖՈՏՈՆԵՐ. Մեքենան այրվել ու մոխրակույտ է դարձել. լուսանկարներ հրդեհի վայրից

Սպրիլի 30-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի բնակավայրի տարածքում ավտոմեքենա է այրվում:

«Daewoo» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարելավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:



Leave a Comment